Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 2-ին, ժամը 23.20-ին, Երևանի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 13.30-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդի կահույքի խանութների մոտ, վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Կիայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագեն Պասատի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Արագած զանգվածում վրաերթի է ենթարկել 70-ամյա և 77-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի մեքենան Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է. 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 3-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Աճանան բնակավայրի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: