1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.03.2023 12:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 3-ին, ժամը 21.45-ին, Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Ֆորդի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 3-ին, ժամը 08.45-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գևորգ Չաուշի հրապարակում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մարտի 2-ին, ժամը 20.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Ֆոլքսվագենի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 2-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի, Ագաթանգեղոսի և Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 2-ին, ժամը 14.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 2-ին, ժամը 13.00-ին, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 2-ին, ժամը 19.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մեքենան և մոտոցիկլը: 17-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 3-ին, ժամը 20.30-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 55 կմ-ին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ 21063» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 3-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Կիա Օպտիմա» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 147-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2172» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 3-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «DAF XF95.480» բեռնատարը Տավուշի մարզի Ծաղկավան-Սարիգյուղ ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» և «ԿԻԱ» մակնիշի մեքենաների: «ՎԱԶ-2106»-ի և «ԿԻԱ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: