ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.06.2021 11:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 3-ին, ժամը 08.10-ին, Երևանի Արամի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 16.50-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 18.05-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի կամրջի տակ իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 13.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 14-ամյա աղջկա մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքները ստացել է մայիսի 27-ին Երևանի Խուդյակովի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***


Հունիսի 3-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԱՈՒԴԻ» մակնիշի ավտոմեքենայի, ապա «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենցի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Պորշ Կայեն» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 55-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Լոռու մարզի Սարահարթ գյուղի ոլորաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Հունիսի 3-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 312-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: