Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 2-ին, ժամը 17.20-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Կիան» բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 20.30-ին, Արտաշատ քաղաքի Իսակովի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Զաֆիրայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.50-ին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.50-ին, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Աստրայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես», «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 08.40-ին, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.00-ին, Գյումրիի Ա. Մանուկյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «ԳԱԶելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատարը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 147-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի հարակից տարածքում «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: