Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 4-ին, ժամը 11.35-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենան բախվել է «ՎԱԶ», այնուհետև կայանված «Հոնդա» մակնիշի մեքենաների: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 18.10-ին, «Ֆորդ» բեռնատարի վարորդը Երևանի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 14.10-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոսոտսի 4-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «JCB» մակնիշի մեքենաներ: «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-55111»-ը և «Զիլ-431410»-ը: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 11.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի սյանը և կողաշրջվել: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Տրակտոր-Բունկեր» բեռնատարը Տաթև-Շինուհայր ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Օգոստոսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 114-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: