1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.11.2022 14:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի անհայտ վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սիլիկյան նոր խճուղում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Օպելի» երկու ուղևորները և «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.50-ին, Երևանի Խորենացու և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.40-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբորի 4-ին, ժամը 11.45-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոպեդը: Մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի մեքենան և մոտոցիկլետը: 24-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***


Նոյեմբերի 4-ին, ժամը 03.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում բախվել է կայանված «Լենդ Ռովերին». վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 4-ին, ժամը 10.24-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՈՒրալ» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրի սարամասում կողաշրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: