1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

????Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.05.2023 11:31 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 5-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 5-ին, ժամը 07.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 5-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի մեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա երկու տղաների և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 5-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-21215» մակնիշի մեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 13-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 6-ին, ժամը 00.35-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 3-րդ կմ-ին գլորվել է ձորը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: