ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.03.2023 12:36 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 6-ին, ժամը 00.28-ին, «Կրայսլեր» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մանանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 03.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Մերսեդեսի» ավտոքարշակին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 11.25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 01.05-ին, Երևանի Վիկտոր Համբարձումյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 19.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 07.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում Երևան-Սևան Մ-6 ճանապարհին՝ Նորաշեն բնակավայրի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: