Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ․ 14․06․21թ․
Հունիսի 6-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 11.40-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 22-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 08.20-ին, Երևանի Օրբելու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 66-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 12.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 11.20-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Ջիպ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա Օդիսեյ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևոր և վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան-Իսիլե Մուլինո փողոցների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված կցորդիչին. 38-ամյա վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Հունիսի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա վարորդը և «Նիսանի» 73-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 15.20-ին, Երևանի Խանջյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 5-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ժակ Իվ Կուստոյի և Գաջեգործների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենաներ. 83-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 47-ամյա վարորդը, «Նիսանի» 47-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 13.20-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 7-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա և «Նիսանի» 39-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին «Դեու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 74-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 15.25-ի սահմաններում, Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 12.00-ին, Ջրվեժ-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 88-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Բավրա-Գյումրի ճանապարհի 8-րդ կմ-ին «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի. «Նիսան Տիդայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել նաև «Նիսան Տիդայի» 11-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 33-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 6-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 111-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. վարորդը և 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: