ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.10.2023 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.50-ին, բուժօգնության դիմած 43-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է հոկտեմբերի 5-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, ինքը եղել է «Օպել» մեքենայի ուղևոր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ:
Կատարվում է նախաքննություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 2.40-ին, մայրաքաղաքի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են երկու «Կիա», վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 7.15-ին, «ԲՄՎ-ի» 42-ամյա վարորդը մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդեսի» 47-ամյա վարորդը Գյուլբենկյան և Հ. Էմինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության դիմած 16-ամյա աղջիկ հայտնել է, թե վնասվածքը ստացել է նույն օրը՝ Դավիթ Անհաղթի փողոցում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, մի ռեստորանի մոտակայքում, «ԲՄՎ-ի» 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ու իր մեքենայով հիվանդանոց տեղափոխել մի երիտասարդի։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդը գտնվել է անգիտակից վիճակում:
Հանգամանքները պարզվում են: Փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մյասնիկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «ԳԱԶելն» ու «ՊԱԶ-ը»։ Վերջինիս 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
*
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.45-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը «գլխի սալջարդ, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխել է 25-ամյա մի երիտասարդի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում՝ հեծանիվից ընկնելու հետևանքով:
Հաջորդ օրը Բազումի ոստիկանների հետ զրույցի ընթացքում երիտասարդը ճշտել է, որ հեծանիվից ընկել է «Օպել Աստրա» մակնիշի մի մեքենայի բախվելու հետևանքով:
Հաղորդումն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում ճանապարհի անհարթությունների վրայով ընթանալիս, «Մերսեդեսի» օտարերկրացի երկու ուղևոր մեքենայի սրահում ստացել են հարվածներ և դիմել հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Բալահովիտ-Երևան ճանապարհին «Կիա» մեքենայի 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Երիտասարդական փողոցում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «Օպելը»։ «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղում,, Շերամի թաղամասի մոտակայքում, միմյանց են բախվել «Օպելն» ու «Կիան»։ Վերջինիս ուղևորուհին ու երկու վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
*
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս երկու ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: