ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.11.2022 13:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 5-ին, ժամը 09.05-ին, Երևանի Ռոստովյան փողոցում «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 08.10-ին, Երևանի Օգանովի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան-Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին. 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ իրար են բախվել «Մերսեդես Բենց C-230» և «Մերսեդես Բենց C-200» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց C-200»-ի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.40-ին, Վանաձորի Բաղրամյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2107»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Բարաբաթում գյուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 42-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.45-ին, Երևանի Տերյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 23.20-ին, Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.10-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 13.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 24-ամյա վարորդը, մյուսի 34-ամյա ուղևորուհին և «Օպելներից» մեկի 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 23.32-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.10-ին, Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

ԼՐԱՑՎԱԾ. 11.11.2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 82-ամյա կինը հայտնել է, որ Երևանի Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 12.50-ին, Երևանի Քոչինյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 49-րդ կմ-ին Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «Սուբարու Իմպրեզա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում «Յագուար» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Օպելին», ապա՝ տներից մեկի պատին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 52-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Լադա-112» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա-112»-ի 52-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կարմրաքար-Որոտան գյուղամիջյան ճանապարհին «IZH 2717» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Սյունիքի մարզի Նռնաձոր բնակավայրի վարչական տարածքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. ութ քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: