Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 7-ին, ժամը 12.55-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Բիդ»-ի 73-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 00.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 12.10-ին, Երևանի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. 53-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 12.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Հոնդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 16.07-ին, Երևանի Գյուրջյան և Նորքի 10-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: