ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.06.2023 11:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 55-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել է ձորակում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 9-ին, ժամը 23.37-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհին մեքենա է այրվում: Հաջորդ ահազանգը հիվանդանոցից էր. տարբեր աստիճանի այրվածքներով բուժօգնության էին տեղափոխվել չորս քաղաքացիներ:
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 67-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի եզրաքարերին, կողաշրջվել և հրդեհվել: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Համմեր» և «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21043»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: