Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 9-ին, ժամը 12.00-ին, Երևանի Վահրամ Փափազյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.40-ին, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 19,5-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ենթարկվել ինքնավթարի. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի մարզի Տափերական գյուղում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» վարորդը տեղում բուժօգնություն է ստացել, իսկ երկու ուղևորները, «Օպել Զաֆիրայի» 52-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բավրա-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 74-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 73-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ ժամը 10.50-ի սահմաններում Գյումրիի Մ. Հարությունյան փողոցի շենքերից մեկի մոտ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 192-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 55-ամյա վարորդը և հինգ ուղևորները, «ՎԱԶ-21074»-ի 29-ամյա վարորդը ու 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: