1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.12.2022 12:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 22.50-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա», «Օպել», «ՎԱԶ-21074» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Շկոդայի» երկու ուղևորները և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Կանաչուտ-Մրգանուշ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.10-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, 19.30-ի սահմաններում, Գառնի գյուղի հուշարձանի մոտ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի հետնամասում բախվել է ծառին: 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-315195» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն, իսկ «Օպելի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն;

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: