1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.10.2022 14:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.57-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 01.11-ին, Մաշտոցի պողոտայում «Նիսան» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Մերսեդեսին»: «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ին, Երևանի Աբովյան պուրակում իրար են բախվել «Սուբարու» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ և 64-ամյա տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.20-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, Իսակովի պողոտայում իրար են բախվել «Դոջ» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Դոջի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ջուղայի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԿԻԱ» մակնիշի մեքենային: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԶԻԼ» բեռնատարի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հուշարձանի պատվանդանին: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 07.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել ձորակում: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4,6-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ և 29-ամյա երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո», «Շևրոլե» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Շևրոլեի» և «Օպելի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենային: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122,5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում՝ 145-րդ կմ-ի ուղեկալում, բեռնատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2106»-ին, որի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: