1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.10.2022 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Վոլվո» մակնիշի մեքենաներ: «Վոլվոյի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.00-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 10.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Նոր Խարբերդի այգեգործական ընկերության տարածքում վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Դալար գյուղում իրար են բախվել «Կիա Օպտիմա» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Աստրայի» վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե բաժանարար պատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Հաղպատ-Ալավերդի ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Կիա» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում՝ Թեղենիս լեռան վրա, «Սուբարու» մակնիշի մեքենան կողաշրջվել է: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: