1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.01.2024 12:26 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 12-ին, ժամը 00.50-ին, Երևանի Արգիշտիի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի մեքենաներ: «Կիայի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ին, ժամը 8.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ին, ժամը 10.30-ին, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Մուրացանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ին, ժամը 9.50-ին, Երևանի Թևոսյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ին, ժամը 7.45-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «SAW» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «ՎԱԶ-2115»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հունվարի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ի ժամը 19.40-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհին մի շարք մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով հինգ քաղաքացիներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
*
Հունվարի 12-ին, ժամը 11.30-ին, Գեղադիր-Ողջաբերդ ճանապարհին իրար են բախվել «ԻԶՀ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ին, ժամը 14.30-ին, «Մերսեդես Վիանո» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Վարորդը և վեց ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: