Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 11-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ազատավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-21013» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 12-ին, ժ.16.15-ի սահմաններում «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենան Մարմարաշեն գյուղի Մասիսի խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատարի խողովակների հենասյուններին և հայտնվել ջրատարի մեջ: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 12-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում իրար են բախվել «Ֆորդ» և «Կիա» մակնիշի մեքենաներ: «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: