1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.12.2022 11:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 74-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.45-ին, Երևանի Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.40-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 27-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Երևանյան փողոցի խաչմերուկի մոտ իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զանգակատուն գյուղից շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա տղամարդ: Պարզվել է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 310-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 83-ամյա տղամարդ: Պարզվել է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրում «ՈւԱԶ-236324» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդուն:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Վարդենիս-Շորժա ճանապարհին՝ Նորակերտ գյուղի հատվածում, «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 40-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Վարդենիսի Աղայան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Սպորտ կոմպլեքս» հյուրանոցի հարակից ճանապարհին կվադրոցիկլը կողաշրջվել է. 22-ամյա կվադրոցիկլավարը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: