1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.10.2022 12:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թումանյան և Փարպեցու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.20-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Հունդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 00.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել էլեկտրասյանը: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ՊԱԶ» ավտոբուսը և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և ավտոբուսի չորս ուղևորներ դիմել են բուժօգնության:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Դեու Նեքսիա» և «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենաներ: «Դեու Նեքսիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի հետնամասում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Հոնդաի Սոլարիս» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե ջրհորդանին և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: