1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.12.2022 12:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Արգիշտիի փողոցոների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 08.35-ին, Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.30-ին, Երևանի Արարատյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել ավտոբուսը և «Պորշե» մակնիշի ավտոմեքենան. «Պորշեի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.30-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Եպևանի Երևանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը դեկտեմբերի 13-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 09.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակինշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ջամշլու ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 61-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում «Շևրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջ երթևեկելի մասում առկա հողաթմբին. 24-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ճանապարհի 31-րդ կմ-ին «Դաֆ» բեռնատարը բախվել է հանդիպակաց իրար ետևից երթևեկող «Հովո» և «ԿամԱԶ» բեռնատարներին. «Կամազի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: