1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.01.2024 12:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային  պատահարներ  Հայաստանում

Հունվարի 15-ին, ժամը 12.35-ին, Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 10-ամյա և «Միցուբիշիի» 55-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում. 23-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 7.50-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում իրար են բախվել «Կիա Ֆորտե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 10.30-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից դեպի Պտղնի տանող ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 15.20-ին, Արտաշատ-Սևան խճուղում իրար են բախվել «Հովո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպելը» ընկել է ձորը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: