ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.06.2021 11:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 16-ին, ժամը 14.00-ին, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության են դիմել 24 և 31 տարեկան երկու քաղաքացի, որոնք հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են հունիսի 15-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 02.59-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Վոլվո» բեռնատարին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 16-ին, ժամը 13.30-ին, Երևանի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 02.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, այնուհետև «Մերսեդեսը» բախվել է կայանված «Մերսեդես» և «ԳԱԶ» մակնիշի մեքենաների. բախման հետևանքով «ԳԱԶ» մակնիշի մեքենան առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 01.50-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում «Ջիպ» ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներին. «Ֆորդի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 16-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 58-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Սևակավան գյուղի հատվածում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 13.55-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես » և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 20.35-ին, Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պեժո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սիսիանի Շիրակի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 16-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Շատին-Հերմոն միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 16-ին, ժամը 04.15-ին, Վազաշեն-Պառավաքար ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարին. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: