ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.10.2022 12:33 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Լրացված 01.11.2022 

Հոկտեմբերի 15-ին, Ժամը 19.05-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Հունդաի», «Կիա» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Կիայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին, Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու մեքենա: Ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.45-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.15-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 50-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Հունդաի» մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Լադա-21730» մակնիշի մեքենաներ: «Լադա-21730»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Միցուբիշին» բախվել է էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 31 և 26 տարեկան երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբորի 15-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 118-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվակում: 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի մեքենայի վարորդը Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 23.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Շկոդա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.50-ին, Երևանի Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Նուբարաշենի 9-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վանթյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.05-ին, Երևանի Ձորափի փողոցում իրար են բախվել «Մինի Կուպեր», «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, այնուհետև «ԲՄՎ»-ն բախվել է կայանված «Կադիլակին»: «ԲՄՎ»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «ՎԱԶ-21154»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենան Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և ընկել գետը: 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: