Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.50-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և երկու «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելներից» մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու և 8-ամյա տղայի: 73-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Դալարիկ-Լեռնագոգ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-X6» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Գործարանային փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի մեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կողաշրջվել է. 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 210-րդ կմ-ին իրար են բախվել վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան և «ԿամԱԶ» բեռնատարը: «Ֆորդ Տրանզիտի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: