1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.10.2022 12:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո կայանված «Ֆորդ Մուստանգին» է բախվել «Դոջ» մակնիշի ավտոմեքենա: «Դոջի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «ԲՄՎ-5351» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը: 41-ամյա վարորդը և 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքից Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի և «Ֆոլքսվագենի» վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.55-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 44-ամյա վարորդը Քասախ գյուղի Մուշ թաղամասում վրաերթի է ենթարկել անչափահաս աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան և Գերցենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին, «ՎԱԶ-2108»-ի վարորդը և 36-ամյա մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա և 29-ամյա երկու կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-311000» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: