1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.11.2023 16:28 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 17-ին, ժամը 15.50-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Միցուբիշին» բախվել է կայանված «Ֆոլքսվագենին»: «Կիայի» և «Միցուբիշիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի մեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21014» մակնիշի մեքենաներ: 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 17-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի մեքենան Դաշտավան-Դարակերտ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 205,6-րդ կմ-ին բախվել է կայանված «ԴԱՖ» բեռնատարին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: