1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.01.2023 12:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 17-ին, ժամը 21.30-ին, Երևանի Խանջյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 00.10-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 43-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 07.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 00.25-ին, Երևանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել շինության պատին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 18.10-ին, Երևանի Արամ Խաչատրյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2411» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 17-ին, ժամը 21.10-ին, Երևանի Կուրղինյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Երևանի Կուրղինյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատար ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սիսիան-Շաքի ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել ճամփեզրի հողամասում. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: