ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.03.2023 12:58 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 17-ին, ժամը 16.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 14.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ և 31-ամյա տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Նիսանը» բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 18.30-ին, Երևան-Երասխ մայրուղու 22-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին, գազատարին և գլխիվայր շրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում իրար են բախվել «Հոնդա» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Պեժո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գողթ-Գեղարդ խճուղու 2-րդ փակուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Պեժո» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703»-ի 39-ամյա վարորդը, երկու ուղևորները, «Պեժոյի» 20-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 01.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի Բաղրամյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 19-ին, ժամը 16.50-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 145-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դաֆ» բեռնատար մեքենային և գլխիվայր շրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: