ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.08.2023 15:33 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցում իրար են բախվել «Հովո» բեռնատարը և «ՎԱԶ-2106»-ը: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 19-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» ուղևորը և «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 15.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա Ռիո» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Կիա Ռիոյի» վարորդը, 3 ուղևորները և «Օպելի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: