Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Տերյան փողոցում «ՎԱԶ-2111» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.55-ին, Երևանի Նազարբեկյան փողոցում «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 1-ին, Երևանի Կիևյան և Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 32-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում «Յամահա» մոպեդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 9-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մանկապարտեզի պարսպի պատին. 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 0.20-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19-ի սահմաններում, Արարատի մարզի Նորամարգ-Սիս գյուղերի խաչմերուկի մոտ գտնվող կամրջին ավտոկռունկը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 44-ամյա կռունկավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապահի 4-րդ կմ-ին, «Լադա-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Սարալանջ գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: