1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.04.2023 11:41 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 20-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մոպեդ վարող 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 20-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 19-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Ֆրանսիայի հրապարակի մոտ անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 11.30-ին, «Շկոդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 20-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 00.45-ին, «Մազդա» մակնիշի մեքենան Երևանի Գալշոյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշեն գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21124» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21124»-ի 80-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան Երևան-Երասխ մայրուղու 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազալցակայանի տարածքում կայանված «ԵրԱԶ»-ին, այնուհետև գազալցակայանի բաժանարար պատին, որը փլուզվել է: «ՎԱԶ-21074»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Գայ բնակավայրում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 14.20-ին սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Շիրակի մարզի Ազատան գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Ապրիլի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Իջևանի Արցախյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենային: 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: