1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.12.2022 11:44 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.20-ին, Երևանի Նորքի 8-րդ և 13-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին, Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հյունդայի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, Երևանի Խորենացու փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 01.25-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 01.10-ին, Երևանի Երևանյան խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին, ապա կայանված «Տոյոտային» և կողաշրջվել. «Նիսանի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 45-ամյա վարորդը, «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել ենհիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Լոռու մարզի Սարչապետ գյուղում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան գյուղերի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում «ԿռԱԶ-256B» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: