Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդը և «Նիսան» մակնիշի մեքենան: Մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աբովյան պուրակում վրաերթի է ենթարկել 26-ամյա ինքնգլորավարին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու մեքենա: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.20-ին, Երևանի Օգանովի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Պարույր Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ՎԱԶ-212140» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-212140»-ում հրդեհ է բռնկվել: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես G 500» և «Մերսեդես C180» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես C180»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան-Շահումյան փողոցների օղակաձև խաչմերուկի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Դավ» մակնիշի մեքենաներ: «Օպել Աստրայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Կիա» մակնիշի մեքենան և «ԿամԱԶ» բեռնատարը: «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, Գյումրի-Երևան ճանապարհի 94-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա», «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Մազդայի» վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԿՏԱ 890» մոդելի մոտոցիկլը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 125-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.54-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: