Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 22-ին, ժամը 9.40-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 22-ին, Երևանի Թումանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 18.57-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել 45-ամյա և 34-ամյա երկու կանայք:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 20-ին, Երևանի Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 14.15-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 63-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 18.40-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 21.57-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 14-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 22.08-ին, Երևանի Սաֆարյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 31-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 3-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 16-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հունվարի 23-ին, ժամը 10.20-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը տեղում ստացել է բուժօգնություն, իսկ 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 18.30-ին, Սևան-Երևան ճանապարհին՝ «Արծվի թևեր» հատվածում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: