Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 24-ին, ժամը 18.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 24-ին, ժամը 09.35-ին, Երևանի Շարուրի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 24-ին, ժամը 14.40-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 24-ին, ժամը 13.35-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 24-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21036»-ի 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 24-ին, ժամը 17.12-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217230»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 337-րդ կմ-ին «Մերսեդես Բենց GL-450» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 29-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: