1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.03.2023 12:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 23-ին, ժամը 13.50-ին, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 24-ին, ժամը 15.05-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 24-ին, ժամը 20.10-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 24-ին, ժամը 20.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 33-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 24-ին, ժամը 00.55-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Ծովագյուղ գյուղի 16-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 24-ին, ժամը 11.22-ին, հիվանդանոց տեղափոխված 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է մարտի 20-ի ժամը 07.20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 24-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելու գոտուց և բախվել ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մարտի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 117-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: