ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.08.2023 13:28 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ին, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու «Տոյոտա» և մոտոցիկլետը: 21-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.20-ին, Արին Բերդի փողոցում միմյանց են բախվել «Օպելն» ու «Մերսեդեսը»: Վերջինիս 40-ամյա ուղևորը դիմել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 24-ին, կեսգիշերից քիչ անց, գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 36-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է 15 օր առաջ` Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 14.15-ին, «Տոյոտա» մեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 13-ին, «Տոյոտայի» վարորդը Սմբատ Զորավարի փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 11.12-ին, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում միմյանց են բախվել «Սամանդ» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: Վերջինիս ուղևորը դիմել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 21-ին, հիվանդանոց դիմած 46-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Օգանովի փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 21.07-ին, Իսակովի պողոտայի և Արգավանդ գյուղի խաչմերուկում միմյանց են բախվել «Տոյոտան» ու «ԲՄՎ-ն»: Վերջինիս 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 17.45-ին, Դավիթ Բեկի և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «ԲՄՎ-ն»: Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին, «Օպելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, «Ֆորդ Տրանզիտը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
***
Օգոստոսի 24-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, միմյանց են բախվել «Միցուբիշի Պաջերոն» ու «Շևրոլեն»: Առաջին մեքենայի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
***
Օգոստոսի 25-ին, ժամը 4-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մեքենայի 39-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու, որը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 20-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում միմյանց են բախվել «Օպել Զաֆիրան», «Ռենոն» և «Մերսեդեսը»: «Ռենոյի» երկու ուղևոր` 41-ամյա կինն ու նրա 9-ամյա որդին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
***
Օգոստոսի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, 41-ամյա մոտոցիկլավարը կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքն ու 9-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
***
Օգոստոսի 24-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին, «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել է ձորակը, ինչի հետևանքով 23-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է նախաքննություն։
***
Օգոստոսի 24-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի 65-ամյա վարորդը Արծվանիկ-Դավիթ Բեկ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է ծառին, ինչի հետևանքով ինքն ու 68-ամյա ուղևոը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: