ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.11.2022 12:53 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, Երևանի Արամի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 03.20-ին, Երևանի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 45-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 07.20-ին, Երևանի Սիլիկյան նոր խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին. 35-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Սուբարո» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարոյի» 18-ամյա վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակից բուժօգնության է տեղափոխել 42-ամյա տղամարդու։ Նոյեմբերի 24-ին պարզվել է, որ 42-ամյա տղամարդը վնասվածքները ստացել է նոյեմբերի 16-ին Երևանի Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 23.10-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.04-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա տղա: Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Ա. Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.46-ին, Երևանի Բաբայան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ազատության պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.20-ին, Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Ջետա» և «Հունդաի էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի Էլանտրայի» չորս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21011»-ի 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արտաշատ-Զարթոնք ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մ-4 ճանապարհին՝ Վարսեր գյուղի վարչական տարածքում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Վանաձորի Տերյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-53-12» և «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32212»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Պրադո» մակնիշի ավտոոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: