1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.08.2023 12:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 24-ին, ժամը 10.10-ին, 44-ամյա մի կին, վարելով «Շևրոլեն», Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 83-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
*
Օգոստոսի 24-ին, ժամը 20.35-ին, Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Օպելն» ու «Տոյոտան»: Վերջինիս 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
*
Օգոստոսի 25-ին, ժամը 7.55-ին, Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «Օպելն» ու «Ռենոն»: Վերջինիս 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
*
Օգոստոսի 24-ին, ժամը 15.40-ին, Կոմիտասի պողոտայում միմյանց են բախվել «Նիսանը», «Մերսեդեսն» ու «Օպելը»: Վերջինիս 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 24-ին, ժամը 16.45-ին, Կոմիտասի պողոտայում միմյանց են բախվել «Օպել», «ՖԱՎ» և «Շեվրոլե»: Վերջինիս 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 24-ին, ժամը 18.05-ին, Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Կիան» ու մոտոցիկլետը: 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 24-ին, ժամը 22.20-ին, Թբիլիսյան խճուղում միմյանց են բախվել «ԲՄՎ-ն» ու «Օպելը»: Վերջինիս 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

*
Օգոստոսի 25-ին, ժամը 18-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին միմյանց են բախվել «Հոնդան» ու «ԲՄՎ-ն»: Երկու մեքենայից մեկական ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
*
Օգոստոսի 25-ին, ժամը 21.35-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում միմյանց են բախվել «ԲՄՎ-ն» ու «Միցուբիշին»: «ԲՄՎ-ի» երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին։
*
Օգոստոսի 25-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Մասիս քաղաք մտնող հատվածում 39-ամյա վարորդն իր վարած «Մերսեդեսով» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Մասիս» գրառմամբ հուշաքարին և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
*
Օգոստոսի 25-ին, ժամը 15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին, 41-ամյա վարորդը «Լեքսուսով» դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
*
Օգոստոսի 25-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին, միմյանց են բախվել «Կիա Ֆորտեն» ու «Մերսեդեսը»: Երկու վարորդներն ու «Կիա Ֆորտեի» չորս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
*
Օգոստոսի 25-ին, ժամը 20.05-ի սահմաններում, Վարդենիս-Վանեվան ավտոճանապարհի խաչմերուկում միմյանց են բախվել «ԶԻԼ-ն» ու «Մերսեդեսը»: Վերջինիս վարորդն ու երկու ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
*
Օգոստոսի 25-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Ոսկեհասկ բնակավայրի ճանապարհին միմյանց են բախվել «ԲՄՎ-ն» ու «ՈՒԱԶ-ը»: Առաջին մեքենայի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:
*
Օգոստոսի 25-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում միմյանց են բախվել «Տոյոտա Լանդ Կռաուզերն» ու «Մերսեդեսը»: Վերջինի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: