ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.09.2022 12:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին, Շենգավիթ վարչական տարածքում «Հովո» բետոնախառնիչ ավտոմեքենայի 47-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա և 33-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.30-ին, Երևանի Հարավարևմտյան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.50-ին, Երևանի Դրոյի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցում իրար են բախվել «Շևրոլե» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում իրար են բախվել «Օպել Կոմբո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա դեպքի վայրում կայանված «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենային է բախվել «Լադա-2114» մակնիշի ավտոմեքենան։
«Օպել Աստրայի» 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գարգառ գյուղում իրար են բախվել «Պրիրորա» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ-6520» բեռնատարը. «Պրիրորայի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 23.22-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 132-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Մինի Կուպերի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.15-ին, Երևանի Կիևյան փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որը բախվել է կայանված «Կիաին», որն էլ բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. «Աուդիի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում էքննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գովազդային վահանակին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 09.25-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե կառուցվածքին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից Տանձուտ գյուղ տանող ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյուներին. 4-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի Հանրապետության-Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 34-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայրում իրար են բախվել «Հունդաի Սոլարիս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի Սոլարիսի» 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Հատիս լեռան վրայից «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 02.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակում բախվել են «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 154,6-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Մերսեդես» միկրոավտոբուսը. «Օպելի» 21-ամյա վարորդը, 23-ամյա ուղևորը և միկրոավտոբուսի ութ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: