ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.10.2022 12:31 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ «Հունդաի S-124 4 XB 125»-ին. «Ռենոյի» 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկի մոտ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ժամը 20.50-ին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որտեղից շտապօգնության խումբը 47-ամյա տղամարդու է տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.49-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բուժօգնության են դիմել երկու քաղաքացի:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.20-ին, Երևանի Հունան Ավետիսյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 41-ամյա տղամարդը հայտնել է, որ 68-ամյա հայրը վրաերթի է ենթարկվել, իսկ վարորդը դիմել է փախուստի: Պարզվել է, որ ժամը 16.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդուն:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնալիճ-Տարոնիկ ճանապարհին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պարիսպներին. 31-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Օձուն-Այգեհատ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդեսին», որի մոտ կանգնած 63-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Գորիս-Խնձորեսկ ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 20-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ -53212» բեռնատարին. «ՎԱԶ-21214»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում իրար են բախվել «ՎԱԶ-21154», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: