1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.05.2023 12:20 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 27-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 26-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 26-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 80-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 26-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում «Ռենո» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66»-ին, քարե պատին և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 26-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան խաչմերուկի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մայիսի 26-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 26-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Շիրակի մարզի Գուսանագյուղ-Հոռոմ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Մայիսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շաղատ-Սիսիան գյուղերի ճանապարհին «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել գետում: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: