1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.12.2023 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում


Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.45-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.55-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Վարդաշեն թաղամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 18.30-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վրացական փողոցում վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 23-ին Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «Հունդաի» մակնիշի մեքենաներ: Վարորդները և չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 23-ի ժամը 18.40-ին «Ինֆինիտի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 20.25-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աշխաբադի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Մերսեդեսը» բախվել է կայանված «Օպելին»: «Կիայի» և «Մերսեդեսի» վարորդներն ու չորս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 19.15-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ուլնեցու և Ներսիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 7.10-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ուլնեցու փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 20-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 7.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Հունան Ավետիսյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պորշ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.15-ին, Ջրվեժ գյուղի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մոսկվիչ» մակնիշի մեքենաներ: «Մոսկվիչի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: