1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.04.2023 12:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 26-ին, ժամը 19.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել երկու «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և «Մերսեդես» ավտոտարհանիչ. «Հունդաի» մեքենաներից մեկի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Ֆյուժնի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Շկոդա» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 19.00-ին, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Աստրա» մանիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չարենցի փողոցում «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 15.30-ին, Տավուշ բնակավայրում իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: