1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.10.2023 12:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու երիտասարդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Սուզուկի» մոպեդը բախվել է կայանված «Նիսանին». մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, ով այնուհետև կրկնակի վրաերթի է ենթարկվել «Նիսանի» վարորդի կողմից: Կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան-Խորենացու փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, Ջրվեժ-Գառնի ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա Կարոլա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Տոյոտա Կարոլայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: