1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.11.2022 10:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 25-ին, ժամը 12.35-ին, Երևանի Մուրացանի փողոցում իրար են բախվել «Հունդաի», «ՎԱԶ-21214» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 54-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի վարչական տարածքում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի և դիմել փախուստի. երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 26-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին և հայտնել է, որ երիտասարդին ինքն է վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արցախյան խճուղում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա Քեմրիի» 34-ամյա վարորդը, 26-ամյա ուղևորուհին, «ՎԱԶ-21213»-ի 17-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 153,7-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին. 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: