1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.10.2022 13:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 00.55-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ», «Օպել» և կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-210540» մակնիշի մեքենան Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին: Վարրոդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.24-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 92-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21053» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 309-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ի, ժամը 21.31-ին, Վանաձոր քաղաքի Շինարարների և Ուսանողական փողոցների խաչմերուկում «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան: «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: