Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Տերյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.07-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08.45-ի սահմաններում, «ՄԱԶ» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ կողարջվել է: 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Լծեն-Աղվանի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17.15-ին, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: